«Բարսելոնան» ցանկանում է կրճատել թիմի երկու ֆուտբոլիստների աշխատավարձը

Կատալոնական «Բարսելոնան» թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին և կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին առաջարկել է կրճատել աշխատավարձը, հայտնում է DIario Sport-ը:

Աղբյուրի համաձայն, ակումբը փորձում է աշխատավարձի ֆոնդը նվազեցնելու ուղիներ գտնել, ուստի նրանք դիմել են ֆուտբոլիստներին այս առաջարկով, սակայն Քրիստենսենն ու Կեսյեն հրաժարվել են աշխատավարձի կրճատումից:

Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ անցած ամառ են տեղափոխվել «Բարսելոնա» ազատ գործակալի կարգավիճակով: Կատալոնացիների հետ նրանց պայմանագրերը հաշվարկված են մինչև 2026 թվականը։