Մաուրիսիո Պոչետինոն կգլխավորի լոնդոնյան գրանդը

ՊՍԺ-ի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Չելսիի» հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ Պոչետինոն ամռանը կգլխավորի լոնդոնյան ակումբը։ Կողմերի միջեւ արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։

51-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը ՊՍԺ-ն էր, մինչ այդ մասնագետը մարզել է «Թոթենհեմը», «Սաութհեմփթոնը» և «Էսպանյոլը»։