Այմերիկ Լյապորտը ցանկանում է վերադառնալ Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լյապորտը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա պաշտպանը հիասթափված է «Մանչեսթեր Սիթիում» ունեցած կարգավիճակից և պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»:

Այդ նպատակով Լյապորտը նույնիսկ պատրաստ է աշխատավարձի կրճատման: Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: