«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Այմերիկ Լապորտը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը:
Իսպանացու ապագայի վերաբերյալ անորոշությունը պայմանավորված է այս մրցաշրջանում «քաղաքաբնակների» մեկնարկային կազմում նրա հազվադեպ հայտնվելով։
Լրագրող Սերխիո Ֆերնանդեսի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Նյուքասլը», «Յուվենտուսը» և «Միլանը»։
Անձամբ՝ կենտրոնական պաշտպանը, կնախընտրեր տեղափոխվել «Բարսելոնա», եթեառաջարկ ստանար։
Այմերիկ Լապորտի ներկայիս արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 30 մլն եվրո։