«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին ուղիղ բանակցություններ է վարել թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնցիները շարունակում են գնահատել անգլիացու հմտությունները և նրա ներդրումը թիմի խաղում, չնայած նրան, որ պայմանագիրը երկարաձգելու մի քանի առաջարկներ մերժվել են նրա կողմից։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Այս մրցաշրջանում Մաունթը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Մաունթի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Transfermarkt-ը 24-ամյա անգլիացուն գնահատում է 65 միլիոն եվրո։