Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդը լավագույն հարձակվողներից մեկն է, ով, հաշվի առնելով իր տարիքը, դեռ կարող է կատարելագործվել: Մնում է միայն նայել նրա վիճակագրությունն այս մրցաշրջանում, և ամեն ինչ պարզ կդառնա»,- Օբլակի խոսքերը մեջբերում է TVE-ն։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 170 միլիոն եվրո։