«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հայտնել է, թե արդյոք իրեն համարում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահը։
«Շատ լավ դարպասապահներ կան, ովքեր միայն բարձրակարգ ակումբներում չեն խաղում: Կարծիքները տարբեր են: Ինչ վերաբերում է ինձ, ես ամեն օր աշխատում եմ ավելի լավը դառնալու համար։ Բայց, կրկնում եմ, երկրպագուներն ու մամուլը միշտ իրենց կարծիքն են ունենալու այս հարցում»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում TVE-ն։
Նշենք, որ Օբլակը Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում և բաց թողել 20 գոլ։