«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում փուլում հաղթելով «Շեֆիլդ Յունայթեդին»՝ 3:0 հաշվով, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռիյադ Մահրեզը:
Ինչպես հայտնում է Opta-ն, 32 տարեկան 60 օրական հասակում Մահրեզը դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրայթոն» զույգի հաղթողի հետ։