Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում Երևանի «Արարատը» տանը մրցեց գործող չեմպիոն «Փյունիկի» հետ:
Երկրի գործող չեմպիոն «Փյունիկը» Լուկա Յուրիչիչի և Ջեյմս Նևեսի գոլերի շնորհիվ հասավ ցանկալի արդյունքի՝ հաղթելով 2-0 հաշվով:
Այսպիսով՝ «Փյունիկը» 28 խաղից հետո վաստակած 61 միավորով երկրորդն է, իսկ «Արարատը» 29 միավորով 7-րդը:
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա
«Արարատ» – «Փյունիկ» 0:2 (0:1)
0:1 Լուկա Յուրիչիչ (6)
0:2 Ջեյմս Նևես (90+6)