«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն չի համաձայնեցրել պայմանագրի կետերը կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ բրազիլացին իսկապես հետաքրքում էր «կապտանռնագույններին», սակայն ղեկավարությունը հրաժարվել է նրանից՝ բարձր աշխատավարձի պատճառով։
Աղբյուրը հայտնում է, որ «Բարսելոնան» այլընտրանքային տարբերակներ է փնտրում հարձակվողի դիրքն ուժեղացնելու համար։
Ֆիրմինոն մրցաշրջանի ավարտից հետո անպայման կհեռանա «Լիվերպուլից» ազատ տրանսֆերի կարգավիճակով։ Ֆուտբոլիստը որոշել է փորձել ուժերը այլ վայրում: