Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն, 50-ամյա մարզիչը պատրաստ է երկարաժամկետ, նախագիծ կազմել, նույնիսկ եթե դա նշանակի, որ նա առաջին մի քանի տարիներին չի խաղալու եվրոպական մրցաշարերում։ Թուրինյան ակումբը գլխավորելը Զիդանի համար առաջնային տարբերակ է։
Ակումբը ցանկանում է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզչին առաջարկել պայմանագիր, որը կհաշվարկվի մինչև 2025 թվականը։