Զինեդին Զիդանը որոշում է կայացրել Մադրիդի «Ռեալ» վերադառնալու հետ կապված

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մտադիր չէ վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է RMC Sport-ը։

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Զիդանը պատրաստ է վերադառնալ մադրիդյան ակումբ, եթե «սերուցքայինների» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտտին լքի իր պաշտոնը։

Նշենք, որ 50-ամյա ֆրանսիացին մադրիդյան թիմը գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին: «Ռեալի» հետ Զիդանը երեք անընդմեջ անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգա (2016, 2017, 2018)։