«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի իր թիմի առաջիկա երեք խաղերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ֆուտբոլիստի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:
Նշենք, որ հարձակվողը չի կարողանա օգնել իր թիմին «Նոթինգհեմի», «Վեսթ Հեմի» և «Թոթենհեմի» դեմ հանդիպումներում։
Այս մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։