ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Սանթոս» վերադառնալու մտադրության մասին:
«Մի օր ես կվերադառնամ: Ես շուտով կվերադառնամ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։
Նշենք, որ 31-ամյա բրազիլացին «Սանթոսի» սան է։ 2013 թվականին նա տեղափոխվեց «Բարսելոնա», որտեղից 4 տարի անց տեղափոխվեց ՊՍԺ։
Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Նեյմարի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։