Կառլո Անչելոտտի․ «Յուրաքանչյուրը միայն իր մասին է մտածում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալի» օրացույցի մասին։

«Օբյեկտիվորեն մենք ունենք շատ զբաղված օրացույց, չափազանց շատ խաղեր: Մենք պետք է վերահսկենք ֆուտբոլիստների առողջական վիճակը։

Կազմակերպությունները ֆուտբոլի ամենակարևոր մասն են, բայց յուրաքանչյուրն իր մասին է մտածում՝ լիգան մտածում է իր մասին, ֆեդերացիան՝ իր մասին, ՖԻՖԱ-ն՝ իր մասին, ՈւԵՖԱ-ն՝ իր մասին։

Դա վատ է ֆուտբոլի համար: Դա ճիշտ չէ։ Ինչ-որ բան պետք է փոխվի։ Մենք չափազանց շատ հանդիպումներ ունենք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։