«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի թիմում հարմարվելու մասին։
«Դարվինն ունի տարբեր հմտություններ, քան մեր մյուս հարձակվողները: Նա դեռ հարմարվում է թիմի խաղին։ Սա երկարաժամկետ նախագիծ է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է լրագրող Ջեյմս Փիրսը։
Նշենք, որ 23-ամյա ուրուգվայցին «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բենֆիկայից» անցած ամառ։
Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։