«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղի սպասելիքներով։
«Սաութհեմփթոնի դեմ խաղին կմոտենանք ավելի ոգով և ավելի մեծ կրքով: Մենք խաղում ենք ինչ-որ անհավանական բանի համար։ Ակումբը շատ երկար ժամանակ չի պայքարել այս տեղի համար։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք ցանկանում ենք դա անել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
«Զինագործները» 31 տուրից 74 միավորով գլխավորում են Պրեմիեր Լիգան: «Սաութհեմփթոնը» 23 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: