Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը կարող է տեղափոխվել Անգլիա

«Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելի ծառայություններով, հայտնում է Bild-ը։ Սպասվում է, որ Էդուար Մենդին կլքի «Չելսին», ուստի այս տրանսֆերն առավել քան իրատեսական է:

Անձամբ դարպասապահի տեսակետն այս հարցի վերաբերյալ դեռևս հայտնի չէ:

2022/23 մրցաշրջանում 25-ամյա Կոբելը «Բորուսիայի» կազմում 29 հանդիպում է անցկացրել։