Մադրիդի «Ռեալի» առանցքային պաշտպանը դուրս է մնացել շարքից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» (2-0) դեմ խաղում, հայտնում է El Chiringuito TV-ն։ Աղբյուրի համաձայն՝ վնասվածքի պատճառով պաշտպանը բաց կթողնի երկու շաբաթ։

Հանդիպման առաջին խաղակեսից հետո ավստրիացին չի կարողացել շարունակել հանդիպումը: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կհասցնի վերականգվել մինչև մայիսի 6-ը: Այդ օրը «Ռեալն» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցելու է «Օսասունայի» հետ: