Մյունխենի «Բավարիան» առաջընթաց չի գրանցել պաշտպան Լյուկա Էրնանդեսի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում:
Լրագրող Գեորգ Հոլցների խոսքով՝ վեց շաբաթ առաջ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, ինչից հետո բանակցությունները կասեցվել են։
Հիշեցնենք, որ Լուկան բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի կազմում։