CHAMPIONS LEAGUE. Հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները

Երեկ երեկոյան հայտնի դարձան Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։ Մադրիդի «Ռեալին» և «Միլանին» միացան «Ինտերն» և «Մանչեսթեր Սիթին»:

«Ներաձուրիները» ոչ-ոքի խաղացին 3-3 «Բենֆիկայի» դեմ (ընդհանուր արդյունք. 5:3), իսկ «Մանչեսթեր Սիթին» Մյունխենում 1-1 «Բավարիայի» հետ՝ ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4-1 հաշվով:

Այժմ կիսաեզրափակիչ փուլում սպասվում է միլանյան դերբի, իսկ երկրորդ դիմակայությունում կմրցեն «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հանդիպումները նախատեսված են մայիսի 9-10-ին և 16-17-ին:

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում։