Կրիշտիանու Ռոնալդուն սեփական վարկածով խորհրդանշական հավաքական է կազմել

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կազմել է խորհրդանշական հավաքական բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնց հետ իր կարիերայի ընթացքում խաղացել է նույն ակումբներում:

խորհրդանշական հավաքականը ունի հետևյալ տեսքը

Դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս

Պաշտպաններ՝ Մարսելո, Ջորջիո Կյելինի, Ռիո Ֆերդինանդ, Սերխիո Ռամոս

Կիսապաշտպաններ՝ Փոլ Սքոուլզ, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ

Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա, Ուեյն Ռունի, Գարեթ Բեյլ