Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել ԱՊԼ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է հենակետային կիսապաշտպանի ծառայություններով։ Տնտեսական ծանր վիճակի պատճառով «Ատլետիկոն» կարող է բաժանվել իրենց առաջատար ֆուտբոլիստներից մեկից։ Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 40-50 մլն եվրո։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Ռոդրիգոն Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։