«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն այս ամառ կհեռանա թիմից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ պորտուգալացին վերջնական որոշում է կայացրել։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստին պատրաստվում են վարձակալել։ Պորտուգալացին Յուրգեն Կլոպի թիմ է տեղափոխվել անցած ամառ՝ «Ֆուլհեմից» ազատ գործակալի կարգավիճակով։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կարվալյոն Պրեմիեր Լիգայի 12 խաղում երկու գոլ է խփել։