«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Սամուել Լակհերսթին՝ վերջերս «կարմիր սատանաները» տրանսֆերային բանակցություններ են վարել հոլանդացու ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ Ֆրիմպոնգին շատ է դուր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով կարծում է, որ ֆուտբոլիստը ի վիճակի է ուժեղացնել մանկունիանցիների պաշտպանության աջ եզրը։ 

Ֆրիմպոնգը գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում դարձել է ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: