«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո դիմել է նեապոլիտանական թիմի երկրպագուներին։
«Ինձ համար դժվար է տեսնել ձեր արցունքներով լի աչքերը՝ հասկանալով, որ ես չեմ կարող ձեզ երջանկացնել։ Ես կանեմ ամեն ինչ այս փորձից դասեր քաղելու համար: Խորապես ցավում եմ, բայց շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, որը զգում եմ ամեն վայրկյան։
Ես սիրում եմ բոլորիդ և խոստանում եմ, որ մենք կվերադառնանք ավելի ուժեղ: Առջևում շատ հանդիպումներ կան, ուստի երազանքը շարունակվում է»,- սոցցանցերում գրել է 22-ամյա Կվարացխելիան։