Կառլո Անչելոտտի․ ««Չելսին» շատ հզոր թիմ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսիին» (2։0) հաղթելուց հետո խոսել է խաղի մասին։

«Դե, ստացվեց այնպիսի հանդիպում, որում մենք պետք է շատ դիմանայինք, որպեսզի հաղթեինք: Մեզ համար նման կարևոր խաղում և այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Չելսին» է, դա անակնկալ չէր: Սկզբում մեզ ձախից որոշ խնդիրներ էին տալիս, բայց մենք դրանով զբաղվեցինք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ընդհանուր երկու խաղերի արդյունքում մադրիդյան ակումբը հաղթեց 4։0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։