Տիագու Սիլվան մեղադրում է «Չելսիի» ղեկավարությանը ռազմավարության բացակայության մեջ

«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան, կարծես, լիովին գոհ չէ ակումբի նոր սեփականատերերի գործողություններից, ովքեր վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում մոտ 600 միլիոն ֆունտ են ծախսել նոր ֆուտբոլիստների վրա.

«Մենք չենք կարող մեղադրել մենեջերներին, եթե պատասխանատվություն չենք կրում։ Ակումբի համար բարդ շրջան է, շատ անվճռականություն։ Սեփականատիրության փոփոխություն, նոր ֆուտբոլիստների ժամանում, մենք ստիպված էինք մեծացնել հանդերձարանի չափը, քանի որ այն չէր համապատասխանում թիմի չափերին:

Դրականն այն է, որ թիմում կան հիանալի ֆուտբոլիստներ, բայց մյուս կողմից միշտ կան ֆուտբոլիստներ, ովքեր դժգոհ կլինեն։ Ինչ-որ մեկը միշտ կտխրի, քանի որ ոչ բոլորը կարող են խաղալ: Մարզիչը կարող է ընտրել միայն 11-ին 30+ հոգանոց թիմից՝ դժվար է։

Ոմանք չեն կարողանում մտնել թիմ, հունվարին մենք ութ նորեկների հետ պայմանագիր կնքեցինք, պետք է կանգ առնենք և ռազմավարություն մշակենք, այլապես հաջորդ մրցաշրջանում մենք կարող ենք նույն սխալները թույլ տալ», – Տիագու Սիլվայի խոսքերն է մեջբերում Football365-ը: