«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին ցանկանում է պահել կիսապաշտպան Մեյսոն Մաունթին, հայտնում է Daily Express-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը լավատեսորեն է տրամադրված 24-ամյա ֆուտբոլիստի՝ իրենց վերջին պայմաններին համաձայնվելու շանսերին, չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստն արդեն մերժել է մի շարք առաջարկներ։
Մաունթի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը 24-ամյա անգլիացու արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։