«Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստը վերադարձել է թիմի մարզումներին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վերադարձել է թիմի մարզումներին, հայտնում է BBC-ն։

22-ամյա երիտասարդը կույրաղիքի վիրահատության պատճառով բաց է թողել մի քանի շաբաթ։

Այսօր, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կմրցի «Բավարիայի» հետ։ Հաղորդվում է, որ Ֆոդենը կարող է մասնակցել հանդիպմանը։