«Ինտերը» փոխարինող է գտել Ռոմելու Լուկակուին

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է Ռոբերտո Ֆիրմինոյին տեսնել իրենց թիմում, որպես Ռոմելու Լուկակուիn փոխարինող:

Նշենք, որ Ֆիրմինոն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։