ՊՍԺ-ն հետաքրքրված է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի խորհրդական Լուիս Կամպոսը 29-ամյա անգլիացու տրանսֆերը համարում է ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի առանցքային նպատակներից մեկը։
Այս մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: