«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է The Times-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները 32-ամյա գերմանացուն առաջարկել են 2 տարով պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ:
Նշենք, որ Գյունդողանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: