«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ԱՊԼ–ի ռեկորդակիր է ձախ ոտքով հեղինակած գոլերի քանակով։
Եգիպտացին դուբլ ձևակերպեց «Լիդսի» դեմ խաղում (6:1) և ձախ ոտքով գոլերի թիվը հասցրեց 107-ի։
Նախկինում հարձակվողը առաջին հորիզոնականը կիսել է «Լիվերպուլի» և «ՄանչեսթերՍիթիի» նախկին ֆուտբոլիստ Ռոբի Ֆաուլերի հետ, որը ուներ խփած 105 գոլ:
Այս մրցաշրջանում 30-ամյա Սալահը բոլոր մրցաշարերում մերսիսայդցիների կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 26 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: