Ստեֆանո Պիոլին խոսել է Բրահիմ Դիասի ապագայի մասին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է թիմի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ապագայի մասին։

«Իհարկե, ես շատ ուրախ կլինեմ շարունակել աշխատել Բրահիմի հետ առաջիկա տարիներին: Նա շատ բարելավեց իր հմտությունները և իսկապես դարձավ մեր առանցքային ֆուտբոլիստը»,- Պիոլիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ Դիասը «Միլանի» կազմում անցկացրել է 114 հանդիպում, խփել է 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։