Կառլո Անչելոտտի. «Ակնկալում եմ, որ նա անպայման կավարտի կարիերան այստեղ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

«Կրոոսը ակումբի լեգենդ է: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ակնկալում եմ, որ նա անպայման կավարտի կարիերան այստեղ՝ «Ռեալում», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից։