ՊՍԺ-ն պլանավորում է ամռանը վաճառել թիմի 7 ֆուտբոլիստի

ՊՍԺի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը հայտարարել է, որ թիմի ղեկավարությունը չի պատրաստվում հանդուրժել ֆուտբոլիստներին, ովքեր չեն արդարացնում սպասելիքները, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստվում են ամռանը վաճառել թիմի 7 ֆուտբոլիստների և չեն պատրաստվում երկարաձգել պայմանագրերը նրանց հետ։

Վաճառվող ֆուտբոլիստների թվում են կիսապաշտպաններ Վիտինյան, Ռենատո Սանչեսը, Ֆաբիան Ռուիսը և Կառլոս Սոլերը, պաշտպաններ Խուան Բերնատը և Սերխիո Ռամոսը, ինչպես նաև հարձակվող Ուգո Էկիտիկեն։