Կրիշտիանու Ռոնալդուն կազմել է իր բոլոր նախկին թիմակիցների խորհրդանշական հավաքականը

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Գոլ Արաբիայի» համար կազմել է խորհրդանշական հավաքական բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնց հետ իր կարիերայի ընթացքում խաղացել է նույն ակումբներում:

Դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս.

Պաշտպաններ՝ Մարսելո, Ջորջիո Կյելինի, Ռիո Ֆերդինանդ, Սերխիո Ռամոս.

Կիսապաշտպաններ՝ Փոլ Սքոուլզ, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ.

Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա, Ուեյն Ռունի, Գարեթ Բեյլ.