Հայտնի է «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակը

Հայտնի Goal պարբերականը հրապարակել է «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակը:

Ցանկը գլխավորում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երկրորդն է, իսկ ՊՍԺ-ի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Կիլիան Մբապպեն եզրափակում է լավագույն եռյակը:

Նկատենք, որ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման միայն 5-րդն է:

Ներկայացնում ենք «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակն ամբողջությամբ.

1. Լիոնել Մեսսի (Պարի Սեն-Ժերմեն)

2. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)

3. Կիլիան Մբապպե (Պարի Սեն-Ժերմեն)

4. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ)

5. Կարիմ Բենզեմա (Ռեալ)

6. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)

7. Խվիչա Կվարացխելիա (Նապոլի)

8. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)

9. Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ)

10. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա)