Ֆեդերիկո Վալվերդեին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի կողմից «Վիլյառեալի» ֆուտբոլիստ Ալեքս Բաենայի վրա հարձակման գործը փոխանցվել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մարզական մրցումների կոմիտեին, հայտնում է Marca-ն։

24-ամյա ուրուգվայցուն սպառնում է 4-ից 12 խաղով որակազրկում: Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» դժգոհ է իրադարձությունների նման զարգացումից, քանի որ գործը կարող է քննարկվել բռնության, ռասիզմի, այլատյացության և սպորտում անհանդուրժողականության դեմ պայքարի պետական ​​հանձնաժողովի կողմից։ Այսպիսով կիսապաշտպանը կարող է որակազրկվել 1-ից 6 ամսով։

Ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել Լա լիգայի 28-րդ տուրի հանդիպման ժամանակ։ Խաղից հետո Վալվերդեն կայանատեղիում հանդիպել է Բաենային ու բռունցքով հարվածել նրա դեմքին։