«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել Իլկայ Գյունդողանին

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։ Գերմանացի կիսապաշտպանին արդեն կապում են կատալոնական «Բարսելոնայի» հետ: Գործարքը վերջնական կարող է ավարտվել ամռանը։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ով ներկայումս հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», հայտնվել է «քաղաքայինների» ուշադրության կենտրոնում։ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի» վրա կարող է արժենալ 40 միլիոն եվրո։

Մատեոն լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։