«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ավելի քան մեկ ամիս, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանի պատռվածք ունի, ինչի պատճառով կարող էր բաց թողնել ավելի քան մեկ ամիս։
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղում (0:0): Իսպանացին փոխարինվել է արդեն խաղի 17-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: