Մասիմիլիանո Ալեգրի. «Պոգբան դեռ պատրաստ չէ խաղալ 90 րոպե»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի հարձակվող Պոլ Պոգբայի մասին։

«Ես տեսել եմ Պոգբայի մարզավիճակի բարելավումներ, բայց նա դեռ հեռու է օպտիմալ լինելուց և պատրաստ չէ խաղալ 90 րոպե: Մենք աստիճանաբար կավելացնենք դրա ծանրաբեռնվածությունը»,- մասնագետի խոսքերը մեջբերում է DAZN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Պոգբան Ա Սերիայում ընդամենը 3 հանդիպում է անցկացրել։Ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել վնասվածքից։