«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Վեսթ Հեմի» (2:2) հետ խաղից հետո ներողություն է խնդրել երկրպագուներից։
«Անկախ արդյունքից, ես միշտ պատասխանատվություն եմ կրում: Կներեք, «զինագործներ», ես կանեմ ամեն ինչ՝ բարելավելու համար»,- գրել է Սական սոցցանցում։
Նշենք, որ 21-ամյա անգլիացին չի կարողացել իրացնել 11 մետրանոցը, այդ ժամանակ հաշիվը 2:1 էր։