Ջենարո Գատուզոն շուտով նոր թիմ կգլխավորի

Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն շուտով կգլխավորի հունական «Օլիմպիակոսը», հայտնում է Tuttomercatoweb-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերին արդեն հաջողվել է պայմանավորվել պայմանագրի կետերի շուրջ։

Իտալացու վերջին աշխատանքավայրը եղել է «Վալենսիայում», որը մասնագետից բաժանվեց 2023 թվականի հունվարին։

Նախկինում 45-ամյա Գատուզոն աշխատել է նաև «Նապոլիում» և «Միլանում»։