Հայտնի է դարձել, թե Դորտմունդի «Բորուսիան» որքան կպահանջի իր կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ գերմանական ակումբը մտադիր է անգլիացու համար պահանջել 150 միլիոն եվրո։
Նշենք, որ այս գինը դեռ վախեցնում է ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդին՝ ի դեմս «Ռեալի»։ «Լիվերպուլը» նախկինում դուրս էր մնացել 19-ամյա կիսապաշտպանի համար պայքարից, քանի որ ֆուտբոլիստի արժեքը չափազանց թանկ էր համարում։
Բելինգհեմի համար պայքարում է նաև «Մանչեսթեր Սիթին», որը կարող է համաձայնվել վճարել ֆուտբոլիստի համար պահանջվող գումարը և նրան դարձնել ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 120 մլն․ եվրո։