ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է վերադառնալ հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է Todofichajes-ը։
Մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ն պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել 25 մլն. եվրոյով: Մադրիդի «Ռեալն» արդեն սկսել է առաջարկ պատրաստել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Կառլոս Սոլերը Լիգա-1-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: