Լերոյ Սանե․ «Նրա հետ աշխատելն ինձ հիշացնում է Պեպ Գվարդիոլային»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին.

«Տուխելը շփվող և շատ մոտիվացված մասնագետ է, ով չի ցանկանում ամեն ինչ թողնել պատահականության վրա: Դա ինձ հիշեցնում է Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատելը։ Վստահ եմ, որ «Բավարիան» հաջողության կհասնի այս մարզչի հետ»,- Սանեի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն։

Նշենք, որ 49-ամյա Թոմաս Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է մարտի 25-ին։ Նրա հետ պայմանագիր է կնքվել մինչև 2025 թվականի հունիսի վերջը։