Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել «Յուվենտուսի» երկրպագուների հետ կապված

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ դատարանը կասեցրել է «Յուվենտուսի» երկրպագուների մարզադաշտ մուտք գործելու որակազրկումը: Թուրինյան ակումբի երկրպագուները կկարողանան մարզադաշտում ներկա գտնվել «Նապոլիի» հետ հաջորդ տնային հանդիպմանը։

Թուրինյան ակումբը պատժվել է այն բանի համար, որ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղում (1:1) երկրպագուները մարզադաշտից դուրս վիրավորել են Ռոմելու Լուկակուին։

«Յուվենտուսը» բողոք է ներկայացրել՝ համարելով, որ հանցագործներին բացահայտելու համար ակումբի ձեռնարկած միջոցները հաշվի չեն առնվել, իր ներքին անվտանգության ծառայության միջոցով ակումբը հայտնաբերել է երկու երկրպագուների, ովքեր պատժվել են։