Մանչեսթրյան գրանդը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվողին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է հայտնվել ԱՊԼ-ում։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ մրցաշրջանում ինը միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։ Այս հարցում հարձակվողի դիրքորոշումը դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։